ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

«Իրականությունը բացահայտում եմ արվեստի միջոցով»

«Իրականությունը բացահայտում եմ արվեստի միջոցով»
25.10.2019 | 00:04

Նկարիչների միությունում բացվել է ՆԱԶԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԻ նկարների անհատական ցուցահանդեսը: «Իրականության բացահայտումներ» խորագիրը կրող ցուցահանդեսը բաղկացած է հինգ շարքից՝«Ծաղիկը» , «Բնապատկերներ», «Իրականություն», «Արև», «Ծառերը»:


«Իրատեսի» հետ զրույցում Նազիկ Ասլանյանն ասաց, որ այս ցուցահանդեսում ներկայացված են իր վերջին 3 տարիների աշխատանքները: Իրականությունը նա բացահայտում է արվեստի միջոցով՝ գույնի, գծի, լույս ու ստվերի, գեղագիտական տարբեր խնդիրների ու լուծումների. «Իմ մտքերն ու գաղափարները միանում, կտավներ և շարքեր են դառնում: «Իրականություն» աբստրակտ նկարների շարքը ներկայացնում է անտեսանելի երևույթներ՝ մտքերը, զգացումները, որոնք կարևոր դեր ունեն մեր իրականությունը կառուցելու մեջ: Հակադիր գույներ ընդգծում են մուգն ու բացը, ցանկացել եմ ցույց տալ, որ գոյություն ունի ամեն ինչի հակադիրը: Ինչպես կշեռքի վրա հավասարակշռում են լույսն ու ստվերը , չարն ու բարին, երջանկությունն ու դժբախտությունը, այդպես էլ դրանք ապահովում են միմյանց գոյությունը»:
Նկարչուհին ասում է, որ բնությունն իր համար մտքերի գեղանկարչական փիլիսոփայության աղբյուր է. «Այս առումով «Ծաղիկը» կարծես հենակետ լինի: Նրանում արտահայտված է մարդու անհատականությունը: Արևը հավերժության,կյանքի , կենսունակության, լույսի սկզբնաղբյուրն»:
«Իրականության բացահայտումներ» ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 30-ը:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 66512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am